«ԾԻՐԱՆԻ» ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Ծիրանի» ռեստորանների ընտանիքի պատմությունը սկիզբ է առել ընտանիքի պապից: Նա անսահման հյուրասեր մարդ էր և սիրում էր համեղ պատրաստել: Ծառուկ պապը հաճախ էր սեղան գցում Առինջ գյուղի իր տան բակում, հյուրեր ընդունում, հյուրասիրում իր պատրաստած ուտեստները:
«ԾԻՐԱՆԻ» ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

    Ժամանակի ընթացքում նա որոշում է իր տան ներքնահարկում ռեստորան բացել, իրեն տրված խոհարարական շնորհը վերածել եկամտի աղբյուրի: 1991-1992թթ. Առինջ գյուղում նրա «Փոքրիկ Ստեփանոս» ռեստորանը, որն ի պատիվ թոռնիկի էր կոչել, ամենամեծն էր ու սիրվածը շատերի կողմից: Ցավոք նա երկար չաշխատեց իր ստեղծած ռեստորանում: Ռեստորանի բացվելուց երկու տարի անց նա հեռացավ  կյանքից: Նրանից հետո իր որդին որոշում է հորից ժառանգած բարիքները՝ շատերի կողմից սիրված բաղադրատոմսերն օգտագործել և դրանով իսկ մոռացության չմատնել հոր սկսած գործը: Իրեն պատկանող մի փոքրիկ հողակտորի վրա բացում է  «Համով Տնակ» արագ սննդի կետը, որտեղ հոր բաղադրատոմսով պատրաստված համեղագույն քյաբաբներ ու խորոված էր մատուցում:  Որոշ ժամանակ անց «Համով Տնակ»-ին կից բացում է «Գինետուն» ռեստորանը, որտեղ մարդիկ կարող էին իրենց հանգիստը վայելել և համտեսել համեղգույն ուտեստներ:

    «Ծիրանի» այգի-ռեստորանի ձևավորման պատմությունը հետաքրքրական է իր մեջ ունեցած խորհրդով: Շարունակելով ընտանեկան ավանդույթները՝ Ծառուկ պապի ընտանիքն իրրենց ծիրանենիների այգուն նոր շունչ հաղորդելու նպատակով որոշեցին ստեղծել այգի-ռեստորան: Դա 2012թ. էր՝ «Ծիրանի» այգի-ռեստորանի ծնունդը:

     Հետագայում արդեն «Ծիրանի» ռեստորանների ընտանիքը համալրվեց ևս երկու ռեստորաններով, որոնք ունեն երիտասարդական թարմություն և հայացք՝   «Ծիրանի» տուն-ռեստորանը և «Ոստան» ռեստորանը: Առաջինը՝ «Ծիրանի» տուն-ռեստորանը, որը բացվել է 2017թ. Հյուսիսային պողոտայում, իմաստալից խորհուրդ- ուղերձ ունի. հյուրերին ցույց տալ, թե ինչպիսին է եղել հայկական ազնվական ընտանիքը, նրա նիստ ու կացը, կահկարասին: Ցույց է տալ, որ ժամանակակիցը և ավանդականը միշտ չէ որ բախվում են, այլ կարող են փոխլրացնել միմյանց՝ ստեղծելով գեղեցիկ միջավայր, որտեղ հաճելի է վայելել հայկական խոհանոցի համային գոհարները:

    Երկրորդը՝ «Ոստան» ռեստորանը, միացել է «Ծիրանի» ռեստորանների ընտանիքին 2017 թվականի մայիսի 15-ին: Այն, ինչպես և նախկին նախագծերն, ունի հետաքրքիր պատմություն: Ինչպես ասում է պապու գործը շարունակող թոռն իր հարցազրույցներից մեկում.

    - Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ մի օր Աբովյան փողոցով զբոսնելիս նկատեցի ներկայիս «Ոստան» ռեստորանի խորհրդանշանական դուռը՝ մաքրամաքուր հայկական ոճով կառուցված մի դուռ, որն անչափ տպավորեց ինձ: Վարձակալության հայտարարություն կար: Անմիջապես զանգահարեցի: Շենքը խիստ անմխիթար վիճակում էր, հիմնովին վերանորոգության կարիք ուներ, բայց ես չհապաղեցի: 100 օրում «Ոստան» ռեստորանի վերակառուցումն ավարտվեց և իր հյուրընկալ ու պատմությամբ ներծծված դուռը բացեց բոլորի առջև: Ձգտել ենք պահպանել շենքի ներքին հարդարանքի յուրաքանչյուր մանրուք՝ այն շատ հայկական է, երևանյան, կարծես ժամանակն այստեղ կանգ է առել: «Ոստան» ռեստորանի դռան բռնակը ևս հետաքրքրական պատմություն ունի. այն ժամանակին գողացել էին, սակայն մենք գտել ենք վարպետին և վերականգնել այն. դուռն այժմ ամբողջական է, ինչպես իր ստեղծման ժամանակ՝ 20-րդ դարասկզբին: